կարևոր
2503 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-25 14:51
Քաղաքական

Իր հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը․ Վահան Հովհաննիսյան

Իր հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը․ Վահան Հովհաննիսյան

Տիկին Գայանեի կալանքը, Արցախի և անկլավների հանձնման մասին հայտարարությունը ստվերեցին մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում վարչապետի արտաբերած հետևյալ միտքը. «Դուք հիշատակեցիք Եռաբլուրի դեպքը․ իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկանությունն էդտեղ ապօրինություն է թույլ տվել։ Եթե հանցագործություն չկա, այդ գործը ի՞նչ հիմքով գնա դատարան»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյան։

«Այս հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ 

  • Արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը,
  • ՀՀ-ում քրեական արդարադատություն իրականացնող միակ մարմինը ՀՀ վարչապետն է՝ ով իր անձի մեջ միավորում է քրեական դատարանը, քննչական համակարգը, ոստիկանությունը:

Ողջամիտ հարց կարող է առաջանալ․ ինչո՞ւ է վարչապետը խոչնդոտում քրեական վարույթով օբյեկտիվ քննությունը և թույլ չի տալիս ոստիկանների նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում: Միթե ավելի ողջամի՞տ չէր լինի, թույլատրել քրեական հետապնդումը և դրանով իսկ դադարեցնել բողոքի ալիքը:

Բայց ոչ: Այստեղ է, որ տեսանելի է դառնում վարչապետի հոտառությունն ու ճկուն միտքը։ Իշխանության միակ պատվարն ու հենարանը ոստիկանությունն է՝ որն անշեղորեն, անգիտակցորեն, ռոբոտացված կատարում է իշխանության բոլոր հրահանգները: Նման պայմաններում, իշխանության հրահանգի կատարման համար ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը հանգեցնելու է ոստիկանության դժգոհությանը, նմանատիպ հրամանների դեպքում երկմտության հավանականությանը: Հենց այս անցանկալի հետևանքից է խուսափոմ մեր հեռատես վարչապետը»: