կարևոր
1450 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-26 12:39
Հասարակություն

Թե բա՝ մենք ԱԺ պատգամավորի անվտանգության աշխատակիցներն ենք․ ու՞մ բնակարան եք եկել․ Րաֆֆի Ասլանյան

Թե բա՝ մենք ԱԺ պատգամավորի անվտանգության աշխատակիցներն ենք․ ու՞մ բնակարան եք եկել․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․

«Ուրեմն, մտնում ես նորակառույց շենք, ականջակալներով կանգնած երկու երիտասարդ հարցնում են, թե ու՞մ բնակարան եք եկել, պատասխանում ես՝ նրա, ով բացել է մուտքի դուռը, իսկ դուք ո՞վ եք, ձեր ինչ գործ, թե ում մոտ եմ եկել։ Տղերքը խրոխտ ձայնով՝ թե բա մենք ԱԺ պատգամավոր այսինչյան այսինչի անվտանգության աշխատակիցներն ենք, ինքը այս նույն հարկի վրա է բնակվում….։

Մի պահ նույնիսկ լսածիդ չես հավատում, խոսում են մի ՔՊ-ական պատգամավորի մասին, ով մինչև 2018 թվականը նույնիսկ սեփական կատու չի ունեցել, իսկ հիմա՝ արդեն առերևույթ պետության հաշվին անվտանգությունով է տեղաշաժվում, բնակարանի դռան մոտ շուրջօրյա հերթապահություն է սահմանում։ Ձեր իսկ քննադատած «թալանչիներին» սեփական «թալանով» արդեն գերազանցածներ, որքա՞ն կարող եք խաբել մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող, իրենց չկայացվածությամբ մշտապես չարացած հայրենակիցներին»։