կարևոր
505 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-26 18:51
Քաղաքական

Առանց փողոցային պայքարի չի կարող լինել անվստահության գործընթաց․ Սերժ Սարգսյան

Այլ իշխանությունների պարագայում հնարավո՞ր է չեղարկել Վաշինգթոնյան հռչակագիրը, դատարանի բակում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին լրագրողները։

«Կապիտուլյացիան մեկ գործողությամբ ակտ չէ, այն շարունակական երևույթ է և այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն ու միայն եթե փոխվեն կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները: Եթե կասեցումը լինի, հետո կտեսնենք: Մենք երբեք չենք ասել ու չենք ասելու, որ պետք չէ Ադրբեջանի հետ բանակցություններ վարել: Իհարկե պետք է, բայց ոչ կապիտուլյացիայի դիրքերից և ոչ էլ գերագույն ջանք գործադրելով, որ զիջումներով իշխանություն պահվի,- ասաց  Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանից լրագորղները նաև հետաքրքրվեցին իմպիչմենտի գործընթացի մասին , ինչին ի պատասխան ասաց․ «Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»։

Հարցին՝ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման հետ համագործակցությանը, Սերժ Սարգսյանն ասաց. «Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության մեթոդները մեզ համար ընդունելի են»։

«Ես եմ Սամվել Կարապետյանին խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը, որովհետև այն շատ վատ վիճակում էր»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով․ «Պետք էր մարդ, ով սրտացավություն կցուցաբերեր, կցանկանար ներդրումներ անել՝ առանց երկար ժամանակ շահույթ հետապնդելու, ինչը գոնե 2018 թ.-ը Սամվել Կարապետյանը կատարել է։ Կարծում եմ՝ դրանից հետո էլ շարունակել է»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելը ունի նաև նախընտրական նշանակություն։

«Ի՞նչ է նշանակում հապշտապ օրենք ընդունել, գնալ, ուրիշի սեփականությունը կառավարել, մարդկանց ազատել, ֆինանսական միջոցներ տնօրինել: Վատ եմ ես դրան վերաբերում»,- ասաց նա:
 

Մանրամասն՝ տեսանյութում։