|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Իրավունք» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու` ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի նկատմամբ։
Որպես խափանման միջոց կիրառվել է գրավը։ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն ցանկացել այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցին։
«Իրավունք»-ին հասած լուրերի համաձայն, Դիանա Գասպարյանը օրեր առաջ փորձել է միջնորդավորված դուրս գալ Փաշինյանի վրա: Սակայն, ըստ նույն լուրերի, Նիկոլը հասկացրել է, որ իրեն «դավաճանածների հետ խոսելու չունի»։