|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ աշխատակազմում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը ազատվել է պաշտոնից եւ տեղափոխվել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Նրան փոխարինել է Արմեն Հարությունյանը, որը ծնվել է Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ Սամվել Առաքելյանը ժամանակին եղել է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ ցուցմունք տված անձը, ինչի հիման վրա էլ Ղազարյանի հրապարակային խոսքը սահմանափակվեց, նրա նկատմամբ առաջադրվեց մեղադրանք։ Թերեւս այդ ծառայության համար Առաքելյանին դուրս չեն հանել համակարգից: Բայց դրանից, այս նշանակումների շղթան, փաստորեն, ոչ միայն զուտ կադրային փոփոխություն է, այլեւ հիշեցնում է անցյալի բուռն իրադարձությունների մասին»։