|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ագրարային համալսարանի դասախոս Գվիդոն Մատինյանը պատմել է, թե ագրարային համալսարանում ինչպես են վարվել դասախոս, զոհված զինծառայողի մայր Արևիկ Ազիզյանի հետ, ով համարձակություն է ունեցել խոսել համալսարանական խնդրիների մասին.
«Համալսարանի դոցենտ, Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության ֆերմայի վարիչ, ռեկտորի թեկնածու Արևիկ Ազիզյանը ռեկտորի ընտրության ժամանակ 10 րոպե ներկայացրել է իր ծրագիրը, քննադատել է Բալահովիտի տնտեսության վիճակը: Օրինակ, քամին քշել է գոմի տանիքը և 4 տարի այն չի վերանորոգվում: Խոսել է նաև այլ պրոբլեմների մասին: Ընտրությունից հետո Բալահովիտի տնտեսության Վարդան անունով տնօրենը Արևիկ Ազիզյանին ասում է, որ դիմում գրի-ազատվի, քեզ համարում են թշնամի: Գիտությունների թեկնածու է, հաճախ գիտական հոդվածներ է գրում, ուսանողների հետ պրակտիկ դասեր է անում: Ունի 4 տղա, որոնցից մեկը զոհվել է: Առանց ամոթի զգացումի Ազիզյանին դիմում գրել են տալիս: Ասում են՝ քո գլխին միևնույն է սարքելու են, դիմումը գրի»,- պատմել է Մատինյանը:
Հիշեցնենք, որ Ազիզյանի որդին՝ Նորայր Բաբասյանը, զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացված լայնածավալ հարձակման ժամանակ։