կարևոր
1375 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-21 11:23
Հասարակություն

Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի անդամ ամբիոնի վարիչը դասախոսին արգելում է խոսել ժամեր չտալու սպառնալիքով

Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի անդամ ամբիոնի վարիչը դասախոսին արգելում է խոսել ժամեր չտալու սպառնալիքով

Ըստ Yerkir.am-ի այն տեղեկությունները, ըստ որոնց` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի այն դասախոսները, ովքեր խոսում են բուհում առկա խորքային խնդիրներին մասին, սեպտեմբերին կզրկվեն դասաժամերից, հաստատել է ֆիզիկայի դասախոս Գվիդոն Մատինյանը, ով օրերս իր մի հարցազրույցում խոսել է այդ մասին.

««Վերջերս ինձ իր մոտ հրավիրեց իմ ամբիոնի վարիչը՝ Խաչատրյան Աղավարդը, հայտնի մաթեմատիկոս, ամիս չկա, որ միջազգային ամսագրերում մի հոդված չհրապարակի: Նա հիմա 4 միացված ամբիոնների վարիչ է: Ֆիզիկայի, մաթեմատիկայի, գրաֆիկայի, նյութերի դիմադրության ամբիոնները միացրել են: Ինքը այդ ընդհանուր ամբիոնի վարիչն է: Խաչատրյանը ինձ հրավիրեց իր մոտ և ասաց, որ էլ չխոսեմ էկրանից: Եթե խոսեք, ես Ձեզ չեմ կարող պահել որպես դասախոս»:

Այս նողկալի իրողությունը խորքի մեջ նաև զավեշտալի է, քանի որ այդ նույն ամբիոնի վարիչ Աղավարդ Խաչատրյանը հանդիսանում է համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի` հոգաբարձուների խորհրդի անդամ և ի պաշտոնե պարտավոր էր պաշտպանել կոլեկտիվի շահերը: Սակայն նրա այդ քայլից արդեն իսկ պարզ է, թե ինչ մակարդակներում են որոշել լռեցնել ազատ խոսքը համալսարանում:

Խաչատրյանի դեպքում այլ բան սպասել չէր էլ կարելի: Ըստ համալսարանական լուրերի` նա ունի բոլոր ռեկտորների հետ արագ հարմարվելու, ներբուհական ինտրիգներին մասնակցելու մաթեմատիկական ճշգրտություն ու ճկունություն: Խաչատրյանն ագրարայինում հայտնվել է 90-ականների վերջերին՝ նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանի օրոք և ցանկությամբ: Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք, նա «լողում է, ինչպես ձուկը ջրում» նաև ներկա ղեկավարության և Հրաչ Զաքոյանի օրոք։

Ինչպես ասում են՝ «Король умер, да здравствует король!»։