|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2021 թ. հոկտեմբերի 8-ին Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի և Ռուսաստանյան ռազմապատմական ընկերակցության նախաձեռնությամբ Պյատիգորսկ քաղաքում անցկացվել է ունեցել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Կովկասի ինքնապաշտպանությանը նվիրված միջազգային ֆորում: Ֆորումի ընթացքում քննարկվել և արժևորվել է 1942-1943 թվականներին Կովկասի համար մղված մարտերում հյուսիսկովկասյան և անդրկովկասյան ժողովուրդների միասնական պայքարը ֆաշիզմի դեմ: Կովկասի համար մղված մարտերը կարևոր նշանակություն են ունեցել նաև հայ ժողովրդի համար: Ֆաշիստական Գերմանիայի հաջողության դեպքում խորհրդաթուրքական սահմանի վրա հերթապահող թուրքական դիվիզիաները կհարձակվեին Խորհրդային Հայաստանի վրա, որը ողբերգական հետևանքներ կունենար արևելահայության համար:
Ֆորումին զեկուցումով է հանդես եկել Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը: Նա ներկայացրել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ քաղաքական վտարանդի գործիչներ Սիմոն Վրացյանի և Ռուբեն Տեր-Մինասյանի գործունեությունը ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում ֆաշիզմի դեմ մղվող քաղաքական պայքարում: