|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին մարտի 19-ին ընտրել է ռեկտոր:
Ռեկտորի մրցույթին մասնակցել է նաև դոցենտ Արևիկ Ազիզյանը, ով նաև աշխատել է համալսարանի Բալահովիտ ուսումնափորձնական տնտեսությունում:
Ընտրության օրը Ազիզյանն իր խոսքում խիստ քննադատել է ագրարայինի ներկայիս ղեկավարությանը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նորընտիր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ծանր է տարել քննադատությունը, որի արդյունքում նշված տնտեսությունում փորձում են ազատվել Արևիկ Ազիզյանից։
Արևիկ Ազիզյանը շուրջ 30 տարի աշխատում է ագրարային համալսարանում:
Ազիզյանի որդին՝ Նորայր Բաբասյանը, զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացված լայնածավալ հարձակման ժամանակ։
Հ.Գ. Ի դեպ այսօր կառավարությունը Ժաննա Անդրեասյանի օրհնությամբ «չզեկուցվող» հարցերի շարքում պատրաստվում է հաստատել Հ. Զաքոյանի ընտրության արդյունքները: