|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Նորվեգիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից առաջին մահացությունը։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգը։
«Այսօր երեկոյան մենք ունեցանք առաջին մահացության դեպքը կորոնավիրուսից։ Մահացածը տարեց մարդ է, ով հիվանդ էր»,- ասել է վարչապետ Սուլբերգը։
Նշենք, որ Նորվեգիայում կա կորոնավիրուսով 620 վարակակիր։ Այսօր երեկոյից, իշխանությունների որոշմամբ, փակվել են այդ երկրի բոլոր մանկապարտեզները, դպրոցներն ու բուհական հաստատությունները։