|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Տրագիկոմեդիկ պատահար է տեղի ունեցել Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում: Քաղաքացի Լալազար Օրուջևային վիրահատելու ժամանակ վիրաբուժները վիրաբուժական մկրատ են մոռացել վիրահատվողի ստամոքսում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Baku.ws կայքը:
Օրուջևայն ստամոքսի խնդիր էր ունեցել, որից հետո ենթարկվել էր վիրահատության, սակայն դրանից հետո հիվանդի վիճակը ավելի էր վատացել: Վիրահատությունը տեղի էր ունեցել դեռ ամռանը, սակայն հիվանդի բարեկամները միայն դեկտեմբերին են դիմել բժշկներին, որի ժամանակ էլ պարզ դարձավ, որ վիրաբույժներն այնտեղ մկրատ են մոռացել:
Գյանջայի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ վիրահատող բժիշկներն արդեն պատժվել են:
