|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերջին օրերին մեդիադաշտում քննարկվում է հայ լրագրողների այցն Ադրբեջան և ադրբեջանցի լրագրողների այցը Հայաստան ու Արցախ։
Ըստ Yerkir.am-ի՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է արձագանքներին և ֆիքսել, որ ադրբեջանցի լրագրողներն իրենց ավելի քաղաքականացված են դրսևորել՝ համացանցում նկարներ են հրապարակել, Շուշին և Քարվաճառը ներկայացրել են որպես իրենց հայրենիք։
Հայ լրագրողներն Ադրբեջանում տարբեր հանդիպումներ և քննարկումներ են ունեցել։ Այնուհետև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ հայ լրագրողները հանդիպել են ԼՂՀ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ճիշտ է, այս փաստը հերքվել է մեր լրագրողների կողմից, բայց արձագանքները դեռ շարունակվում են։
Պետական մարմիններն ու հայ դիվանագետները պետք է կանխատեսեին նման քաղաքական մանիպուլյացիաներն ու կանխարգելման միջոցներ ձեռնարկեին։ Փաստացի մեր լրագրողները գտնվել են զբոսաշրջիկի կարգավիճակում, իսկ ադրբեջանցի լրագրողները քաղաքական գործունեություն ծավալել։