|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական Երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոնի երեսփոխանական գրասենեակին մէջ ընդունեց Ռամկավար ազատական կուսակցութեան Լիբանանի Շրջանային վարչութեան ատենապետ Սեւակ Յակոբեանը:
Հանդիպումը առիթ մը եղաւ քննարկելու վերջին ժամանակաշրջանին Լիբանանի մէջ կատարուող անցուդարձերը` շեշտելով ժողովրդային պահանջներու արդարացիութիւնը եւ արագօրէն ծանրացող խնդիրներուն լուծում գտնելու անհրաժեշտութիւնը:
Արծարծուեցան նաեւ Լիբանանի հայութեան տագնապները ու ներկայ փուլին մեր ժողովուրդին միասնութիւնը պահպանելու հրամայականը: