|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:45-ին, Արցախի ոստիկանության Ասկերանի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16:20-ին, Ասկերանի շրջանի բնակիչ՝ 1970թ. ծնված Ա. Օ.-ն բեկորային վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Օ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքի «Քարագլուխ» կոչվող տեղամասում` իրեն պատկանող ձիով հակահետևակային ականի վրա պայթելու հետևանքով։