|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախից օկուպացված Ակնա-Վարանդա ավտոճանապարհի շինարարության ժամանակ ադրբեջանական ճանապարհաշինական ընկերության երկու աշխատակից է վիրավորվել ականի պայթյունից։
Նշվում է, որ ականի վրա պայթած Ռամին Ալին ու Փարվիզ Նաջաֆովը զրկվել են մեկական ոտքից։
Նրանց ստորին վերջույթները անդամահատվել են ծնկի հատվածից։
Բացի այդ, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են նաև, որ ականի վրա Վարանդայում տրակտոր է պայթել։
Բացի այդ, Վարանդա-Ակնա ճանապարհին պայթել է նաև Աբդուլհալիկով Սահավաթ Ալադդին օղլուն։