|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Shamshyan.com-ը գրում է. «Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունել Արցախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քաշաթաղի հյուսիսային մասում«Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երևան, իսկ մահացածը նրա վարորդն է՝ Արամը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հաստատեց տեղեկությունը և հայտնեց, որ Արցախի կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցառումներն է ձեռնարկում, որպեսզի վիրավորները շտապ և օպերատիվորեն տեղափոխվեն «Էրեբունի» բժշկական կենտրոն»:
Մանրամասները' shamshyan.com-ում: