|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ Լյուքսեմբուրգում ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի շրջանակներում անցկացվում էր տեղական «Դյունդելանժ»-ի և ադրբեջանական «Ղարաբաղ» կոչվող ակումբի միջև հանդիպումը: Հանդիպման 31-րդ րոպեին տրիբունաներում գտնվող հայ երկրպագուները Արցախի դրոշով դրոն էին իջեցրել խաղադաշտ: Ադրբեջանական թիմի ֆուտբոլիստների վայնասունի պատճառով մրցավարը ստիպված կանգնեցրել էր խաղը:
Դեպքին արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան: «Ադրբեջանի ԱԳՆ-ն հետևում է դեպքի ընթացքին՝ կապված Լյուքսենբուրգում «Դյուդելանժ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ տեղի ունեցած սադրանքի հետ: Հավատարմագրված դեսպանին հրահանգվել է կապ հաստատել Լյուքսենբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ սադրանքի մեղավորները կգտնվեն և կկրեն համապատասխան պատիժ»,- իր թվիթերյան էջում գրել է նա: