|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Բելգիայում «Հումանիստական կենտրոն» կուսակցությունից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրին հեռացնելու դեպքին:
Ըստ Medyahaber-ի՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը գրավոր հայտարարությամբ է հանդես եկել` հայտնելով իր անհանգստությունը կատարված կապակցությամբ:
Թուրք պատգամավորի՝ կուսակցությունից հեռացվելու վերաբերյալ հարցին Բիլգիչն ասել է. «Արմատական ժողովրդավարության ավանդույթներ ունեցող Բելգիայում քաղաքական կուսակցության նման որոշումը հակասում է ժողովրդավարական ազատությանը: Մենք այս որոշումը զարմանքով ենք ընկալում»:
Բիլգիչը հայտնել է, որ «տարաձայնությունների սերմեր ցանող նման դիրքորոշումները, որոնք կոչված են ատելություն սերմանել հասարակությունում», կարող են խնդիրների խորացման պատճառ հանդիսանալ ԵՄ-ին ինտեգրվելու ընթացքում։