|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Տիրայր Մուրդյանը ծեծի է ենթարկվել այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: Այս պահին նա գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում