|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի` Դիարբեքիրից հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է օրերս Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայաստանցի կնոջ դանակահարության դեպքին:
Tarafsız լրատվական գործակալության հետ զրույցում նա նշել է. «Ակնհայտ է, թե այս պատահարում ինչքան մեծ է ատելությունը: Վերջին շրջանում ատելության մթնոլորտի, բևեռացման, ճամբարների բաժանման արդյունքը և շարունակությունը կարող ենք տեսնել: Այս տեսակ հանցանքները չպետք է անպատիժ մնան, շարունակություն ունենան: Նման դեպք կրկնվեց օրեր առաջ ևս, երբ Գյոքչեադայում սպանվեց հույն քաղաքացի: Ընդհանուր առմամբ, իշխանության կիրառած ատելության լեզուն, խոսքը ճանապարհ են հարթում ատելությունից դրդված հանցանքների համար: Նմանատիպ դեպքերում այս պատահարներից խուսափելն անհնար է»: