|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի ոստիկանությունը մայիսի 7-ի երեկոյան գրոհել է հայտնի «Բելգե» հրատարակչության գրասենյակը և առգրավել ավելի քան 2000 գիրք:
Միջանկյալ նշենք, որ սույն խմբագրությունն առաջիններից էր, որը անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Տեղեկությունը հաստատել է հրատարակչության հիմնադիր տնօրեն, պատմաբան, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն:
Դեպքին անդրադարձել նաև Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը: Նա իր թվիթերյան էջում գրել է. «Բելգե» հրատարակչությունը փաստաթղթավորել է Թուրքիայի հանցագործությունների պատմությունը: Ձեր առգրաված գրքերը գոնե կարդացեք»:
Նշենք, որ գրքերի առգրավումը անօրինական է, քանի որ դատական որոշում չի եղել: