|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Հոլանդիայում ուժի մեջ է մտել երկար տարիներ բուռն քննարկումների առարկա դարձած՝ իսլամական կանացի գլխաշորերի կրումն արգելող օրենքը: Օրենքին չենթարկվելու դեպքում կտուգանվեն 150 եվրոյով. հաղորդում է diken.com.tr կայքը:
Նշենք, որ օրենքը չի արգելում իսլամական մշակույթի այնպիսի հագուստների կրումը, որոնք ամբողջությամբ չեն փակում դեմքը: Օրենքը վերաբերում է նիկաբներ և փարանջաներ կրելուն, որոնք ծածկում են դեմքն ամբողջությամբ:
Տուգանք կսահմանվի միայն դպրոցներում, հիվանդանոցներում, կառավարական շենքերում, հասարակական տրանսպորտում և այլ վայրերում դրանք կրելու համար:
Այսպիսով՝ Հոլանդիան Ֆրանսիայից և Դանիայից հետո դարձավ իսլամական գլխաշորերն արգելող հերթական երկիրը: