|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Նույնիսկ եթե իմ վերաքննիչ բողոքը բավարարվի, այլևս չեմ վերադառնա Ռուսաստան. ըստ oxu.az կայքի` այսօր հայտարարել է ծագումով ադրբեջանցի թուրք բլոգեր, լրագրող Ֆուադ Աբասովը, որին շաբաթներ առաջ ձերբակալել էին Ռուսաստանում և արտաքսել Ադրբեջան:
Պատասխանելով լրագրողների հարցերին` նա չի զլացել ևս մեկ անգամ իր արտաքսման մեջ մեղադրել հայերին: «Իմ ձերբակալության և արտաքսման պատվերի հետևում կանգնած են Ռուսաստանի հայերի առաջնորդները»,- պնդել է նա:
Ըստ Minval.az-ի` նա ասել է, որ դրա հետևում կանգնած է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: