|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերջերս մոտ կես միլիոն դրամ է ծախսել' էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստի անցկացման ընթացքում աշխատանքային ճաշի և սրահի վարձակալության համար: Իսկ այդ ամենը նախարարությունն իրականացրել է «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ի միջոցով, որին էլ վճարել է գումարը:
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկություններ ճշտել այս ՍՊԸ-ի վերաբերյալ և պարզել է, որ այն զբաղվում է` ճարտարապետաշինարարական ծառայություններ մատուցելով, ընդ որում՝ բավական հայտնի ընկերություն է: Հետաքրքիր է' ինչպես է էկոնոմիկայի նախարարությունը ճարտարապետ-շինարարներին ճաշ պատվիրել: