|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն ընտրվել է խորհրդարանի նախագահ այն բանից հետո, երբ բողոքի ակցիաների ֆոնին Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց. հայտնում է РИА Новости-ն:
Թալակվաձեի թեկնածությանը կողմ է քվեարկել 101 պատգամավորից 94-ը:
Ցույցերը Վրաստանում շարունակվում են արդեն գրեթե 4 օր: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել երկրի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը: