|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի 50–րդ Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ: Տեղեկությունը հրապարակված է Բուլղարիայի խորհրդարանի կայքում։
Նազարյանին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, դեմ` 66 դեմ, ձեռնպահ` 39։
Ռայա Նազարյանը «ГЕРБ-СДС» խորհրդարանական խմբի անդամ է։
Ընտրվելուց հետո նա իր ելույթում նշել է, որ խորհրդարանը՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։
«Այդ իսկ պատճառով մեր յուրաքանչյուր ներկայացուցչի ընդհանուր պարտականությունն է ապահովել քաղաքական գործընթացների կարգավորումը և արդարացնել հասարակության ակնկալիքները՝ կապված կայունության, անվտանգության և արդարության հետ»,- ասել է նա։
Նա նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և խորհրդարանի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։