|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրաքի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրն առաջին անգամ գործարկվել է դեպի Հայաստան առաջին իրաքյան ավտոբուսային երթուղին. հաղորդում է kurdistan24.net կայքը:
Նախարարության հայտարարության համաձայն` միջազգային տրանսպորտի զարգացումը հարևան ու տարածաշրջանային պետությունների հետ բխում է երկրի շահերից:
Ավտոբուսները կանցնեն Իրաքի արևելքից դեպի Իրան, այնուհետև` Հայաստան, ինչը, ըստ հաղորդագրության, «նոր հորիզոններ» է բացում իրաքցիների համար` զբոսաշրջության տեսանկյունից:
Իրաք-Իրան երթուղիները վերջին տարիներին մեծ թափ են ստացել, բայց այս նոր հնարավորությունը կօգնի իրաքցիներին, որոնք բողոքում էին խիստ սահմանափակումների համար: 2018 թ. Henley Passport Index-ի համաձայն` Իրաքի ու Աֆղանստանի անձնագրերն ամենաքիչն են դրանց տերերին ճանապարհորդելու հնարավորություն տալիս:
Նախարարությունը հաղորդում է, որ շաբաթ օրվա ուղևորությունը դեռևս փորձնական է, և այս ամսվա վերջին նախատեսվում է Իրաքի, Իրանի և Հայաստանի միջև եռակողմ հանդիպում` հաղթահարելու համար բոլոր խոչընդոտները: