|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստորագրել է համագործակցության նոր պայմանագիր Macron իտալական ընկերության հետ: 2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես կդառնա ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջից:
Այսպիսով, ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը UEFA Kit Assistance Scheme ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք: Այսուհետ Macron ընկերությունը կմատակարարի Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաև ֆուտզալի և կանանց հավաքականներին:
ՀՖՖ և Macron ընկերության միջև հաստատված նոր համագործակցությունը խթան կհանդիսանա ՀՖՖ մերչենդայզինգային նոր քաղաքականության իրականացման համար: