|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարտի 19-ին Կանադայի Համայնքների պալատում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբ ստեղծելու նախաձեռնությանն ի պատասխան և Կանադայի հետ կապերի ընդլայնման նպատակով այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է Արցախ-Կանադա բարեկամության խումբ, որում ընդգրկված են բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունից: