|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ավստրալիայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ, որի նախագահ է ընտրվել Տրենտ Ցիմմերմանը. տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը:
Ելույթ ունենալով խորհրդարանում` Ցիմմերմանը նշել է, որ ժամանակակից Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Ավստրալիայի համար։ Նրա խոսքով` իր համար մեծ պատիվ է խմբի նախագահ նշանակվելը։
Խորհրդարանականը նաեւ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր օգնել են նման խումբ ստեղծելուն, մասնավորապես` խորհրդարանի անդամներ Ջոն Ալեքսանդրին ու Ջոել Ֆիտցգիբոնին եւ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբին։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը։ «Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը միշտ որոնում է Ավստրալիայի ու Հայաստանի միջեւ կապերի բարելավման ուղիներ, իսկ այս խմբի ձեւավորումը, որը բարեկամական խումբ ունի Հայաստանի Ազգային ժողովում, վճռորոշ նշանակություն ունի այդ նպատակին հասնելու համար»,- ասել է նա։