|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբի նախագահ Բյուլենթ Թուրանը ապրիլի 20-ին մամուլի ասուլիս է հրավիրել Թուրքիայի Ազգային մեծ Ժողովում: Նա անդրադարձել է Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին հայտնում է թուրքական Sabah լրատվական գործակալությունը:
«Որպես կուսակցական խմբակցություն՝ մենք առաջարկում ենք Թուրքիայի Հանրապետության և Եգիպտոսի միջև բարեկամության խումբ ստեղծել: Մենք նաև ցանկանում ենք առաջարկել Թուրքիայի և Լիբիայի միջև բարեկամության խումբ ստեղծել»,- ասել է Թուրանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան 2013-ի ամռանը Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի («Մահմեդական եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչ) տապալումից հետո. 2013 թ.-ի նոյեմբերի 23-ին Եգիպտոսի իշխանությունները հետ կանչեցին իրենց դեսպանին Թուրքիայից, իսկ Թուրքիայում եգիպտացի դեսպանին հայտարարեցին պերսոնա նոն գրատա: