|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Պակիստանը հույս ունի, որ Հնդկաստանի հետ լայնածավալ հակամարտությունից կհաջողվի խուսափել, հակառակ դեպքում` այդ պատերազմը կհանգեցնի «փոխադարձ ինքնաոչնչացման»: Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մոհմուդ Քուրեշին. հայտնում է РИА Новости-ն:
«Ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա: Դա կլինի փոխադարձ ինքնաոչնչացում: Պակիստանը երբեք չի ձգտել իրավիճակի սրմանը, երբեք չի ձգտել թշնամական դիրքորոշման»,- ասել է նա: