|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ վերջին շաբաթներին անցկացված հանդիպումների և բանակցությունների շնորհիվ, որոնց թվում էր նաև երեկ Սոչիում կայացած Պուտինը-Էրդողան հանդիպումը, հաջողվեց կանխել պատերազմը սիրիական Իդլիբում. հայտնում էРИА Новости-ն:
«Վերջին մի քանի շաբաթների ինտենսիվ և պատասխանատու դիվանագիտական աշխատանքը, որն իրականացվել է իմ՝ Անկարա և Դամասկոս այցերի ժամանակ, ինչպես նաև Թեհրանում կայացած Իրան-ՌԴ-Թուրքիա գագաթաժողովի ու Սոչիում անցկացված հանդիպման ժամանակ, կարողացավ կանխել պատերազմն Իդլիբում՝ ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի հստակ վճռականությամբ: Դիվանագիտությունն աշխատում է»,- գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում: