|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի համար դժվար է եղել դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու դառնալ պետական պաշտոնյա:
Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն դիտարկումներին, որ այսօր իշխանության մի շարք ներկայացուցիչներ իրենց ակտիվիստների նման են պահում, նա ասաց. «Սկզբից ես էլ եմ ինձ այդպես պահել: Մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» և լինել պետական պաշտոնյա»:
Սանասարյանը նշեց, որ լսել է քննադատությունները, դրանք իներցիայով են հնչում: «Բայց արդեն վաղուց համակերպվել եմ»,- ասաց նա: