|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով այսօր ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը, հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում պատաստասխանեց լրագրողների հնչեցրած հարցին, թե ինչպե՞ս է որոշվում տուգանքի չափը` ինչքան «վերցրել են», այդքան պիտի վերադարձնե՞ն:
«Չի կարող այնպես լինել, որ պետությունից գողանան 20 մլն դրամ և նույնքան էլ վերադարձնեն պետությանը: Պետությունը նրանց 0%-ով վարկ չէր տրամադրել: Մի շարք հաշվարկներ են արվել, հաշվարկվել են անարդյունավետ ծախսերը և այլն: Եվ կարող եմ ասել, որ վճարվող գումարը մի քանի անգամ գերազանցում է այն գումարը, որը նրանք գրպանել են»,- պատասխանեց Սանասարյանը: