|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այո, ունեցել ենք մահվան դեպք` քրոնիկ, ծանր հիվանդությունով մեկ անձի, որն ունեցել է նաև H1N1, սակայն մենք ունեցել ենք նաև բազմաթիվ դեպքեր, երբ մարդը H1N1-ով է վարակված եղել ու բուժվել, տուն է գնացել. լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով սուր շնչառական վարակների մասին և դրանց հետ կապված իրավիճակը ներկայացնելով:
Թորոսյանի խոսքով` H1N1-ն ընդամենը վիրուսի մի շտամ է, որը շրջանառվում է, բայց նաև շրջանառվում են ուրիշ շտամներ, օրինակ` H3N2-ը, որը, ճիշտ է, մի փոքր ավելի թեթև է տարվում:
«Հանրապետությունում H1N1-ի համաճարակ չունենք: Համաճարակի հետ կապված պարզ հաշվարկ է արվում` 100 000 բնակչի հաշվով հաշվարկում ես քանի հիվանդացության դեպք ունես, և մենք այդ շեմից շատ հեռու ենք: Ավելին` վիճակն ավելի է կայունանում, և հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ այս թեմայով խոսելու առիթ այլևս չենք ունենա: Բոլոր կասկածելի դեպքերը հետազոտվում են մեզ մոտ և անհրաժեշտության դեպքում քայլեր են ձեռնարկվում»,- ասաց Թորոսյանը:
Նա նշեց նաև, որ իրենք կշարունակեն հաղորդել տվյալներ` ներկայացնելով իրավիճակը սուր շնչառական վարակների առնչությամբ: