|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում չկա այնպիսի նախարարություն, որը սփյուռքի հետ կապված խնդիրներով չզբաղվի. Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը:
«Շատ դեպքերում մեկը մյուսից տեղյակ չեն, թե ով ինչ է անում: Օրինակ, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման գործը ցանկանում է իրականացնել Կրթության և գիտության նախարարությունը, իսկ դասագրքերն, օրինակ, տալիս է սփյուռքի նախարարությունը և մեկը մյուսից ընդհանրապես տեղյակ չէ: Պետական կառավարման համակարգի համար վճարում են հարկատուները, ուստի նրանք կարող են հույս ունենալ, որ իրենց գումարները ծախսվում են առավել արդյունավետ: Մյուս կողմից, մենք նաև հնարավորություններ ենք ստեղծում, որ ամեն մարդ ինքն իր համար աշխատանք ստեղծի, եթե այլ առաջարկ իրեն չկա»,- շեշտեց նա
Փաշինյանն ընդգծեց, որ խնայված միջոցներով բարձրացվելու են աշխատավարձերը, որպեսզի նաև կառավարության աշխատողներից պահանջեն լրջագույն աշխատանք, ժողովրդի վճարած հարկերը մաքսիմալ ծախսվեն: