|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանի կողմից հրթիռային ծրագրի զարգացումը վտանգ է ներկայացնում, իսկ վերջերս բալիստիկ հրթիռի արձակումը չի կարելի գնահատել որպես սեփական անվտանգության ապահովման միջոց: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը. հայտնում է РИА Новости-ն:
«Մեծ Բրիտանիան պաշտպանում է Իրանի հետ կնքված պատմական միջուկային գործարքը: Բայց իրանական հրթիռային ծրագրի շարունակվող զարգացումը սադրիչ է և վտանգ է ներկայացնում»,- ասել է նա:
Նախարարը հավելել է, որ հրթիռի վերջին արձակումը և բոլոր նախորդները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը: