|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ CNN International-ի լրագրողի վերաբերյալ հայտարարությանը անդրադարձել են ոչ միայն CNN-ն ու ԱՄՆ կառավարությունը, այլ նաև իրենց վերաբերմունքն են այդ կապակցությամբ հայտնել միջազգային լրատվամիջոցները:
Ըստ Taraf-ի՝ CPJ-ի Եվրոպայի և Միջին Ասիայի ծրագրերի կոորդինացման պատասխանատու Նինա Օգանովան մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունները:
Օգանովան, շեշտելով, որ Էրդողանը մեծ վտանգ է ներկայացնում լրագրողների համար, ասել է. «Կոչ ենք անում վարչապետին և բոլոր թուրք պատասխանատուներին, ովքեր մամլո թշնամիներին ոգեկոչում են և նրանց ազատությանը խոչընդոտող սարսափելի հայտարարություններ անում, խուսափել նման հայտարարություններից»: