|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիական իր պարտքը կատարեց Երևանի թիվ 9/18 տեղամասում:
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը, Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Դա կլինի քարոզչություն: Օրենք եք խախտում»:
Ի դեպ, նա քարոզչություն համարեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված հարցը, ուստի մեկնաբանությունից հրաժարվեց: «Այդ ամեն ինչը քարոզչություն է, չի կարելի»,- ընդգծեց նա:
Հարցադրմանը՝ Արցախի խնդրի հետ կապված մտահոգություն ունե՞ք, ՀՀ առաջին նախագահը պատասխանեց. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»:
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ քվեարկել է հանուն խաղաղության: