|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ադրբեջանի Վերահսկիչ պալատը երկրի ԱԳՆ-ում ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ է բացահայտել բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման հարցում. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
Պալատը ստուգել է 2016-ի հունվարի 1-ից 2018-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում 59 252 700 մանաթի օգտագործումը:
«Հաշվետու ժամանակահատվածում սխալ են հաշվարկվել նախարարության երկու աշխատակցի համար հարկային արտոնությունները, ինչպես նաև սխալներ են թույլ տրվել արձակուրդայինների հաշվարկներում: Բացի այդ` հայտնաբերվել են պետբյուջե հատկացումների մասով ուշացման դեպքեր»,- հայտնել է ՎՊ-ն: