|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որն այժմ նույն գործով մեղադրյալ է, դատական հայց է ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի նկատմամբ:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Հարությունյանը հայցադիմումով պահանջում է հերքել զրպարտության տեքստը: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի` Մարտի 1-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավարն ու դատաձգաբան-փորձագետը ներգրավվել են որպես մեղադրյալներ` ապացույցներ կեղծելու համար: