Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Սիրիական Հալեպում կատարվածին պետք է արձագանքեն Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը և միջազգային հանրությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին. հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ գրոհայինները թունավոր նյութերով արկերով գնդակոծել են Հալեպը, 100 մարդ տուժել է:
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ավելի վաղ ռուսական կողմը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը փորձում է Իդլիբի շուրջ ապառազմականացված գոտում սադրանքի դիմել, որպեսզի այնուհետև մեղադրի կառավարական զորքերին բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ: