|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ մշտական հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների լիակատար խզման եզրին են կանգնեցնում:
«ԱՄՆ-ն ամբողջ Պետական դումայի դեմ պատժամիջոցներ է սահմանում ավելի շուտ անզորությունից եւ հիստերիայից։ Պատժամիջոցների գործիքակազմը գրեթե սպառված է, բայց իր նպատակին Վաշինգտոնը չի հասնում և չի հասնի», - ասել է Սլուցկին լրագրողներին։
Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ – ի նախագահ Ջո Բայդենի եւ նրա շրջապատի դեմ պատժամիջոցներ են սահմանվել, ապա կոնգրեսականների դեմ պատժամիջոցները «հաստատ արդեն հարց չեն»:
«Չեմ կասկածում, որ պատասխան միջոցները համաչափ կլինեն։ Սակայն, ընդհանուր առմամբ, նորանոր հակառուսական պատժամիջոցները ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները լիակատար խզման եզրին են մոտեցնւմ», - հավելել է խորհրդարանականը։