|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կ.Պոլսի (Ստամբուլի) Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։
Ըստ Haberler-ի` հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Արցախյան հարցին` հերթական անգամ այդ հարցում պաշտպանելով «եղբայր Ադրբեջանի» տեսակետը:
Թուրք պաշտոնյան խոսել է նաև այլ հարցերի մասին, կարևորել 3 երկրների համագործակցությունը ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում։
Չավուշօղլուի խոսքով` 3 երկրների համագործակցության հարցում կարևոր դեր է խաղում Տրանսանատոլիական գազատարը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Նրա կարծիքով` այդ երկաթգիծը մեծ օգուտ է բերում 3 երկրներին։