|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով, բոլորին տեղեկացրեց, որ վարչապետի առաջադրված միակ թեկնածուն ինքն է, և որ ԱԺ չորս խմբակցություններից երեքը պաշտպանելու են իր թեկնածությունը, իսկ ՀՀԿ-ն հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը: «Այնպես որ շատ մեծ է հավանականությունը, որ ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ: Բայց ես այսօր հասկացա, որ բացարձակապես կարևոր չէ , թե ինչ տեղի կունենա վաղը` ԱԺ-ում: Կարևորն այն է, որ ՀՀ քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը անշրջելի է»,- ասաց Փաշինյանը` կրկնելով, որ բացարձականապես կարեւոր չէ, թե ով կլինի վարչապետ: