|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ Ուկրաինայի՝ Եվրոպական Միությանն ինտեգրվելու ինքնիշխան ընտրությանը, սակայն դեմ կլիներ նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին. գրում է Взгляд-ը։
«Մենք դեմ չենք Ուկրաինայի սուվերեն ընտրությանը, ինչպիսին էլ այն լինի: Սակայն, եթե մեզ հայտնեին, որ Ուկրաինան պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին, մենք դեմ կլինեինք, քանի որ դա տնտեսական միություն չէ: Իսկ տնտեսական միությունը պաշտպանական տեսանկյունից ոչ մի վտանգ չի ներկայացնում»,- պարզաբանել է նա:
Նրա խոսքերով՝ հայտարարությունները, թե Ռուսաստանն Ուկրաինային շանտաժի է ենթարկում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում, անազնիվ են և անհեթեթ։