|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը մերժել է ուկրաինական ճգնաժամի պատճառով ՆԱՏՕ-ին անդամակցելու ընդդիմության կոչերը՝ հայտարարելով, որ այդ հայտն ապակայունացնում է Եվրոպայի անվտանգությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Շվեդիան 1814թ․ ի վեր չի մասնակցել պատերազմին եւ իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ռազմական դաշինքներին չմասնակցելու վրա, սակայն վերջին տարիներին նա ավելի սերտ կապեր է զարգացրել ՆԱՏՕ-ի հետ, քանի որ Ռուսաստանի հետ լարվածությունն աճում է Բալթյան տարածաշրջանում:
«Եթե Շվեդիան որոշի հայտ ներկայացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին այս իրավիճակում, դա էլ ավելի կապակայունացնի Եվրոպան եւ կուժեղացնի լարվածությունը»,- լրագրողներին ասել է Անդերսոնը:
«Ես միշտ հստակ ասել եմ, որ Շվեդիայի անվտանգության եւ Եվրոպայի անվտանգության համար ավելի լավ կլինի, եթե կառավարությունը երկարաժամկետ, հետեւողական եւ կանխատեսելի քաղաքականություն վարի, եւ ես շարունակում եմ հավատալ դրան»,- ասել է նա։