|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ԱՄՆ-ի անունից գովեստով է արտահայտվում Հայաստանի ժողովրդի մասին` վերջին շաբաթվա ընթացքում խաղաղ ու արժանապատիվ կերպով իրենց բողոքի ակցիան իրականացնելու համար: Լրագրողների հետ զրույցում նա գովեստով խոսեց նաև ոստիկանության, անվտանգությունն ապահովող ուժերի մասին, որոնք այս իրադարձությունների ժամանակ ցուցաբերեցին զսպվածություն և արհեստավարժություն:
«Եղել են նաև բռնության դեպքեր ցուցարարների և լրագրողների հանդեպ, և այս դեպքերի մեղավորներին պետք է պատժել: Ուզում եմ գովեստով արտահայտվել ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, ով լսեց հայ ժողովրդին և հրաժարականի որոշում կայացրեց: Պատրաստ ենք աշխատել ժամանակավոր կառավարության, վարչապետի հետ առաջիկա շաբաթվա ընթացքում և պատրաստ ենք շարունակել աշխատել Հայաստանի կառավարության հետ»,- ասաց դեսպանը:
Նա նշեց նաև, որ կարևոր է, որ հիմա Հայաստանում ժողովուրդը կարողանա գալ ընդհանուր հայտարարի և որոշի հետագա անելիքները: