|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի, հայ ժողովրդի և նրանց խորհրդարանի անդամների ներքին հարցն է:
«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության կայքից տեղեկանում ենք, որ այս մասին է ասել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակներից մեկը` ավելացնելով. «Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով և Սահմանադրության ու բոլոր կանոնների համաձայն: Մենք` որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով կառուցողական երկխոսության գնալը: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձևավորում՝ համաձայն բոլոր կանոնների և ի նպաստ բոլոր հայերի շահերի:
Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ մենք պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի»: